«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԽՈՉՆԴՈՏ ՉԻ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության մենաշնորհը հեռահաղորդակցության ոլորտում այլեւս չի խոչնդոտում հանրապետության մուտքը Առեւտրի համաշխարհային կազմակերպություն: «Արմինֆո» գործակալության տվյալներով, վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել «ԱրմենՏելի» մենաշնորհի ժամկետների վերաբերյալ: ԱՀԿ-ի ղեկավարությունը համաձայնվել է ընկերության մենաշնորհի պահպանմանը հեռահաղորդակցության ոլորտում մինչեւ 2012 թվականը: (Համապատասխան պայմանագիրը հունական OTE ընկերության հետ կնքվել է 1998 թվականին 15 տարի ժամկետով): Հիշեցնենք, որ «ԱրմենՏելի» մենաշնորհի մասին հարցը լուրջ խոչնդոտ էր, քանի որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ-երկրները ջանում են կրճատել մենաշնորհային իրավունքները միջազգային շուկայում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---