Չինաստանը Հայաստանին տեխնիկատնտեսական աջակցություն կցուցաբերի12 սեպտեմբերի 2009 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Չինաստանի առեւտրի նախարարությունում ստորագրվեց համաձայնագիր Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին տեխնիկական-տնտեսական աջակցության տրամադրման վերաբերյալ: Սեպտեմբերի 10-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Չինաստանի ԱԳՆ միջազգային հետազոտությունների ինստիտուտում (CIIS), որին ներկա էին Պեկինում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, քաղաքագետներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ եւ լրագրողներ:Հայաստանի արտգործնախարարըայցելեցնաեւ Պեկինում ՀՀ դեսպանատուն, ուրնախաշխատանքային խորհրդակցություն անկցացրեցդեսպանության անձնակազմի հետ, ապահանդիպեց Պեկինում սովորողհայուսանողներին: Անմիջական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց հայ-չինական հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները, պատասխանեց ուսանողների հարցերին: Հայաստանի ԱԳ նախարարը ընդարձակ հարցազրույցներ տվեց «Սինխուա» լրատվական գործակալությանը եւ CCTV կենտրոնական պետական հեռուստատեսությանը:Սեպտեմբերի 12-ին էդվարդ Նալբանդյանը կմեկնի Շանհայ, ուր հանդիպումներ կունենա «Շանհայ էքսպո - 2010» համաշխարհային ցուցահանդեսի կազմկոմիտեի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |