ՀՅ Դաշնակցությունը հայտարարում է նստացույցի եւ հացադուլի մեկնարկի մասին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին` ժամը 14:00, Հանրապետության հրապարակում` ՀՀ Կառավարության եւ Արտաքին գործերի նախարարության շենքերի դիմաց Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումների շրջանակում նստացույց եւ հացադուլ կսկսի:



Միաժամանակ տեղի կունենա ստորագրահավաք: Այս գործողությունների նպատակն է մերժել պարտադրվող նախապայմանները, պահանջել հայության շահերը վտանգող փաստաթղթերի դրույթների վերանայում, հաղորդում է ՀՅ Դաշնակցություն կուսակցության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---