ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՏՈՒԿ ԵՆԹԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հատուկ ենթախումբ կստեղծեն, որը կզբաղվի Հարավային Կովկասով: Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Մոսկվայում կայացած ռուս-թուրքական համատեղ աշխատանքային խմբի նիստի ընթացքում: Կողմերը քննարկել են նաեւ միջազգային ահաբեկչության հետ պայքարում համագործակցության եւ Եվրասիայում տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Համատեղ աշխատանքային խմբի հաջորդ նիստը որոշված է անցկացնել 2002 թվականի երկրորդ կեսին Անկարայում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---