Հայաստանի ու Նախիջեւանի սահմանի վրա երկրաշարժ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 14:28-ին, Հայաստանի ու Նախիջեւանի սահմանի վրա 2.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումներն արձանագրվել են հայկական Եղեգնաձոր քաղաքից 25 կմ հարավ-արեւմուտք: Ստորերկրյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:



Ավերածությունների մասին տեղեկատվություն դեռեւս չի ստացվել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---