«Բաց երաժշտության փառատոնի» կազմակերպիչների հերթական անակնկալը14 սեպտեմբերի 2009 - 18:37 AMT PanARMENIAN.Net - «Բաց երաժշտության փառատոնը», որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հուլիսի 30-ին բազմաժանր գալա-համերգով, շարունակում է երաժշտասերներին տարբեր անակնկալներ մատուցել: Այսօրվա համերգում զուգահեռաբար կցուցադրվի «Այստեղ» փաստագրական ֆիլմը` ամերիկյան գեղարվեստական ֆիլմի նկարահանումների մասին, որի ցուցադրությունը կլինի 2010թ.: «Արդեն 5 տարի է, ինչ ես ամեն տարի գալիս եմ Հայաստան, տեղ որոնելու առաջին ամերիկյան ֆիլմի համար, որը լիովին կնկարահանվի Հայաստանում եւ Ղարաբաղում: Նախպատրաստական աշխատանքները տեւեցին 2 ամիս, նույնքան հարկավոր եղավ նկարահանումների համար»,-ասել է ֆիլմի ռեժիսոր Բարդեն Քինգը: Նրա խոսքերով, փաստագրական ֆիլմի ցուցադրումը «Բաց երաժշտության փառատոնի»շրջանակներում որոշ չափով կնպաստի «Այստեղ» ֆիլմի ստեղծագործական խմբի հաջողությանը, քանի որ փառատոնն արդեն իսկ նվաճել է պրոֆեսիոնալ շրջանակների եւ հանդիսատեսի համակրանքը: «Բաց երաժշտության փառատոնն» անցնում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում: Փառատոնի հովանավորներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Կոնվերսբանկը եւ Ջինիշյան հիմնադրամը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |