Բրիտանական ռոքի լեգենդ Uriah Heep-ը համերգներով հանդես կգա Երեւանում14 սեպտեմբերի 2009 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին` Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում համերգով հանդես կգա բրիտանական ռոքի լեգենդ Uriah Heep խումբը: Համերգը նվիրված է «Շանթ» հեռուստաընկերության 15-րդ հոբելյանին: Ինչպես հաղորդում է համերգի գլխավոր կազմակերպիչ` «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, երեւանյան համերգն ընդգրկվել է Uriah Heep-ի 40-րդ հոբելյանին նվիրված 2009թ.-ի համերգային շրջագայության մեջ: Համերգից ստացած հասույթը կուղղվի աղետի գոտու բնակֆոնդի վերականգնմանը: Uriah Heep բրիտանական խումբը ստեղծվել է 1969թ. Լոնդոնում: Երաժիշտները համաշխարհային ճանաչում ստացան 1971-1973թթ. «Look at Yourself», «Demons and Wizards» եւ «The Magician's Birthday» ալբոմների թողարկումից հետո: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |