Սանքտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների որբ երեխաների ստեղծագործությունների «Կաստալի բանալին» փառատոնը

PanARMENIAN.Net - Սանքտ Պետերբուրգի «Մյուզիք հոլ» թատրոնում այսօր բացվել է ԱՊՀ երկրների որբ երեխաների ստեղծագործությունների «Կաստալի բանալին» միջազգային բարեգործական փառատոնը:



Ինչպես հաղորդում է «Սանքտ Պետերբուրգ.ռու»-ն, փառատոնն անցնում է երկրորդ անգամ Սանքտ Պետերբուրգի կառավարության աջակցությամբ, կազմակերպիչն է «Կաստալի բանալի» (Ռուսաստան) բարեգործական հանրային հիմնադրամը:



Յուրաքանչյուր մասնակից երկիր մրցույթում համարներ է ներկայացնում հետեւյալ ժանրերում` «պար», «վոկալ կատարում», «գործիքային կատարում», «օրիգինալ ժանր»:



Փառատոնը կփակվի գալա համերգով, որը տեղի կունենան սեպտեմբերի 17-ին «Մյուզիք հոլ» թատրոնում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---