«Բուրգանով-կենտրոնում» ցուցադրված են ԱՊՀ-ի երիտասարդ քանդակագործների աշխատանքները14 սեպտեմբերի 2009 - 20:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Բուրգանով-կենտրոնի» Մոսկվայի դասական եւ ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ ԱՊՀ երկրների ստեղծագործական բուհերի Քանդակագործության միջազգային սիմպոզիումի արդյունքների հանդիսավոր ամփոփումը:ԱՊՀ երկրների ստեղծագործական բուհերի քանդակագործության Միջազգային սիմպոզիումը անցնում է Մոսկվայում օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15 ներառյալ` «Բուրգանով-կենտրոնի» դասական եւ ժամանակակից արվեստի թանգարանի եւ ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Արդյունքների ամփոփման ժամանակ կցուցադրվեն ուսանողների աշխատանքները, որոնք ստեղծվել են սիմպոզիումի ժամանակ: ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջազգային հիմնադրամի հանձնաժողովը կընտրի լավագույն աշխատանքները: Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիան մտնում է ԱՊՀ երկրների տասնյակի մեջ, որոնք մասնակցում են սիմպոզիումին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |