Միշել Լեգրան. Գերմանիան ու Թուրքիան մեղավոր են Հայոց ցեղասպանության համար14 սեպտեմբերի 2009 - 21:06 AMT PanARMENIAN.Net - «Ես երբեք չեմ եղել Թուրքիայում եւ ոչ մի ցանկություն չունեմ այցելելու այդ երկիր: Նաեւ ցանկություն չունեմ այցելելու Գերմանիա: Այս երկու երկրներն են մեղավոր Հայոց ցեղասպանության համար»,-Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը ասել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Ըստ Լեգրանի, միայն Երեւանում նա զգաց, որ գտնվում է իր Հայրենիքում: «Երբ ես առաջին անգամ եկա Երեւան 2 տարի առաջ, այդ զգացողությունը վերջնականապես ձեւավորվեց իմ մեջ: Եվ թեեւ ես հայ եմ միայն մայրական կողմով, այնուամենայնիվ, ես այստեղ հարազատներ ունեմ, որոնց շատ եմ սիրում»,-ասել է մաեստրոն: Սեպտեմբերի 15-ին Արամ Խաչատուրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա Միշել Լեգրանի մենահամերգը, որին կմասնակցեն Պետական երիտասարդական կամերային նվագախումբը, ինչպես նաեւ կոմպոզիտորի կինն ու քույրը: Հայաստանում Լեգրանի համերգների կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը City Lights Production-ի հետ համատեղ, որը գլխավորում են հայտնի հայ ջազմեն Լեւոն Մալխասյանն ու ՎՏԲ բանկը: Ֆրանսիացի կոմպոզիտոր, գործիքավորող, դիրիժոր եւ դաշնակահար Միշել Ժան-Լեգրանը ծնվել է 1932թ. Փարիզում: Նրա հայրը ֆրանսիացի կոմպոզիտոր ու դերասան Ռայմոնդ Լեգրանն է եւ հայ դաշնակահարուհի Հայկանուշ Մարսել Տեր-Միքաելյանը: Առաջին երաժշտկան փորձը Լեգրանը ստացել է հորից: 11 տարեկան հասակում Միշելն ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա: Ավարտելուց հետո նա բնակության է մեկնել ԱՄՆ, որտեղ երաժշտություն է գրել կինոարվեստի ոսկե ֆոնդ մտած ֆիլմերի համար` «Շերբուրյան հովանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» եւ այլն: Լեգրանի ստեղծագործությունները կատարել են հայտնի դաշնակահարներ Օսկար Պիտերսոնը, Քաունթ Բեյսյան, Չարլի Պարկերը: Միշել Լեգրանը երեք «Օսկար» եւ հինգ «Գրեմի» է ստացել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |