Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Սուքիասյանը դիմումներ են ներկայացրել պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ չորրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստում պատգամավոր Ստեփան Սաֆարյանը («Ժառանգություն» խմբակցություն) առաջարկել է խորհրդարանական հանձնաժողով ստեղծել` «Ա1+» հեռուստաալիքի վերաբերյալ ԵԽԽՎ 1677 բանաձեւի կատարման մասին: Առաջարկությունը մերժվել է 17 «կողմ» եւ 53 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:



Նիստում հանդես է եկել նաեւ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նա հայտարարել է, որ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Սուքիասյանը դիմումներ են ներկայացրել պատգամավորական մանդատներից հրաժարվելու մասին: «Ըստ ՀՀ ԱԺ կանոնակարգի, մանդատից հրաժարվել ցանկացող պատգամավորները 15 օր ունեն իրենց դիմումները ետ վերցնելու համար: Եթե 15 օրից նրանք ետ չվերցնեն իրենց դիմումները, ապա նրանց պատգամավորական լիազորությունները կդադարեցվեն»,-ասել է Աբրահամյանը:



ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնակել է այսօր, սեպտեմբերի 15-ին: Ներկա է եղել 121 պատգամավորներից 105-ը:
 Ուշագրավ
---