Դաշնակցության կողմից առաջադրված պատգամավորները հեռացել են ՀՀ ԱԺ նիստերի դահլիճից15 սեպտեմբերի 2009 - 14:47 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունն ամբողջ կազմով լքել է ԱԺ-ի շենքը եւ ուղղվել դեպի Երեւանի Հանրապետական հրապարակ, որտեղ գործադուլ է սկսվում Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ: Պատգամավորները պատրաստվում են մասնակցել բողոքի գործողությանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանում հավատարմագրված թղթակիցը, ՀՅԴ-ի կողմից առաջադրված պատգամավորները հրաժարվել են ՀՀ ԱԺ-ի շենքում պատասխանել մամուլի ներկայացուցիչների հարցերին:Ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում ՀՀ ԱԳՆ շենքի առջեւ կսկսվի Դաշնակցություն կուսակցության գործադուլն ու հացադուլը Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի հետ համաձայնագրի ստորագրման դեմ: Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը կազմված է 16 պատգամավորից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |