Միշել Լեգրանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Պատվո շքանշանով է պարգեւատրել հանրաճանաչ կոմպոզիտոր եւ դաշնակահար Միշել Լեգրանին: Մաեստրոն պարգեւատրվել է համաշխարհային երաժշտության մեջ ներդրած մեծ ավանդի համար:



Միշել Լեգրանը գտնվում է Երեւանում, որտեղ նա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում սեպտեմբերի 15-ին հանդես կգա միակ մենահամերգով: Նրա հետ միասին Հայաստան են ժամանել նրա կինը` հայտնի տավղահար Կատրին Միշելը եւ քույրը` Քրիստինա Լեգրանը, որը հանրաճանաչ The Swingle Singers վոկալ համույթի նախկին մենակատարն է:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---