ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՉՆԴՈՏԵԼ ԵԽԽՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ10 ապրիլի 2002 - 23:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը շարունակում է Եվրոպայի Խորհրդին պայմաններ ներկայացնել, որոնց կատարման դեպքում միայն կհամաձայնվի Ադրբեջանում ընդունել ԵԽԽՎ-ի մոնիտորինգի խմբին: Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսկերովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքվի հիմնական պահանջը այն է, որ մոնիտորինգը Լեռնային Ղարաբաղում անցկացնի այն խումբը, որը Ստեփանակերտ կժամանի ոչ թե Հայաստանով, այլ Ադրբեջանի տարածքով: Բացի այդ, Բաքվի իշխանությունները պնդում են, որ ԵԽԽՎ պատվիրակության հետ Ղարաբաղ մեկնեն նաեւ փորձագետներ Ադրբեջանից: Ալեսկերովի խոսքերով, դա անհրաժեշտ է, որպեսզի «հայկական կողմը չկարողանա պատվիրակությանը կեղծ տեղեկություններ ներկայացնել»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |