Ֆինանսատնտեսական ճգնաժամը թույլ տվեց հայտնաբերել Հայաստանի տնտեսության թույլ կողմերը16 սեպտեմբերի 2009 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ֆինանսատնտեսական ճգնաժամը թույլ տվեց հայտնաբերել Հայաստանի տնտեսության թույլ կողմերը: Նման կարծիք է այսօր հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «2009թ. Հայաստանի մրցունակության մասին» զեկույցի շնորհանդեսի ընթացքում: «Զեկույցի արդյունքները վկայում են այն մասին, որ Ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց մեր տնտեսության խոցելի կողմերը»,-ասել է նա: Ըստ վարչապետի, ճգնաժամի պայմաններում էապես կրճատվել են մասնավոր դրամական փոխանցումները եւ ներդրումները, գրանցվել է շինարարական որոլտի մեծ անկում, որը մեծ բաժին ունի ՀՆԱ-ում: «Դա հանգեցրեց նրան, որ համաշխարհային ճգնաժամը բացասական ազդեցություն ունեցավ 2009թ. եւ վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի մակարդակը շատ ցածր է»,-ասել է Սարգսյանը: Այս համատեքստում վարչապետը նշել է, որ «2009թ. Հայաստանի մրցունակության մասին» զեկույցը գնահատելի է, քանի որ թույլ է տալիս ինչպես գիտնականներին, այնպես էլ գործարարներին պարզել եւ քննարկել ճգնաժամի հաղթահարման ուղիները: Սարգսյանը հավաստիացրել է նաեւ, որ ՀՀ կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի այն հաղթահարելու համար, սակայն բանավեճի շրջանակներում դեռեւս չի գտնվել գիտություն-արտադրություն բանաձեւը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |