Նյու-Յորքում բացվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանը16 սեպտեմբերի 2009 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Նյու-Յորքում բացվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանը: Աշխատանքի առավել կարեւորը մասը կլինի համաքաղաքական քննարկումը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, ինչպես նաեւ արտգործնախարարների մասնակցությամբ: Այս տարի նստաշրջանը կտեւի սեպտեմբերի 23-30:Հայաստանը 64-րդ նստաշրջանում կներկայացնի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս անգամ ՄԱԿ կենտրոնակայան են ժամանելու ավելի քան հարյուր պետությունների առաջին դեմքեր: Համաքաղաքական քննարկումներին կմասնակցի նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Դա նրա դեբյուտը կլինի Գլխավոր վեհաժողովում: Ռուս նախագահի ելույթը, ֆորումի աշխատանքի ծրագրին համապատասխան, կկայանա նստաշրջանի առաջին իսկ օրը` սեպտեմբերի 23-ին: Նույն օրը ՄԱԿ ամբիոնից միջազգային հանրությանը կդիմի ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Շատերը սուր բանավեճ են ակնկալում նրա եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահամդինեջադի միջեւ, որի ելույթը նույնպես այդ օրն է նախատեսված: Անակնկալներ են սպասում նաեւ Լիբանանի նախագահ Մուամարա Քադդաֆիից. սեպտեմբերի սկզբին ՄԱԿ առընթեր ամերիկացի մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսն անգամ վաղօրոք գնդապետին խնդրել է ձեռնպահ մնալ ԱՄՆ հասցեին ուղղված հարձակումներից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |