Հայաստանի Շիրակի եւ Ռուսաստանի Ուլյանովսկի մարզերը կխորացնեն երկկողմ համագործակցությունը16 սեպտեմբերի 2009 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀայաստանիՀանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյաննընդունել էՌուսաստանի Դաշնության Ուլյանովսկի մարզի նահանգապետ Սերգեյ Մորոզովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:Հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքումՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության առանձին սուբյեկտների հետ գործակցության զարգացումը: Ուլյանովսկի մարզի նահանգապետը ՀՀ վարչապետին է ներկայացրել Շիրակի մարզի հետ հարաբերությունների զարգացման ոլորտում ձեռք բերված համաձայնությունները, մասնավորապես` ավտոմեքենաշինության, գյուղատնտեսության ու վերամշակող արտադրության, ինչպես նաեւ տեքստիլ արդյունաբերության, շինարարության ու հանքարդյունաբերության ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ: Կարեւորվել է Ուլյանովսկի ու Շիրակի մարզերի միջեւ մշակութային ու հումանիտար բնագավառներում կապերի խորացումը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Ռուսաստանի Դաշնության բուհերում Հայաստանի Հանրապետության ավիացիոն կադրերի պատրաստման հնարավորությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |