Հայաստանի հավաքականը Եվրո-2012 նախընտրական փուլում իր մրցակիցներին կիմանա 2010թ. փետրվարին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականը Եվրո-2012 նախընտրական փուլում, որը կկայանա Ուկրաինայում եւ Լեհաստանում, իր մրցակիցներին կիմանա 2010թ. փետրվարի 7-ին Վարշավայում:



ՈՒԵՖԱ գործադիր կոմիտեն հաստատել է Եվրոպայի առաջնություն-2012-ի նախընտրական փուլի անցկացման սխեման: Մրցություններին կմասնակցի 51 հավաքական, կխաղարկվեն եզրափակիչ փուլի 14 ուղեգրեր:



Առանց նախընտրական փուլին մասնակցելու Եվրո-2012-ին հանդես կգան տանտերերը` ուկրաինացիներն ու լեհերը: Եվրոպա-2008-ի չեմպիոն իսպանացիներին նման իրավունք չի տրամադրվել: Ընդհանուր առմամբ մայրցամաքի առաջնության նախընտրական փուլը հիշեցնելու է աշխարհի առաջնություն-2010-ի որակավորումը: Թիմերը կբաժանվեն ինը նախընտրական խմբերի (վեցական թիմ վեց խմբերում եւ հնգական` երեքում): Եվրո-2012-ի 10 ուղեգիր կստանան խմբերի հաղթողները եւ մեկ երկրորդ լավագույն թիմ: Մնացած ութ երկրորդ հավաքականները փլեյ-օֆֆ-ում կխաղարկեն մնացած չորս ուղեգրերը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---