Երեւանի ու Մոսկվայի քաղաքապետները համագործակցության մասին հուշագիր են ստորագրել16 սեպտեմբերի 2009 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը սեպտեմբերի 16-ին հանդիպել է իր մոսկովյան գործընկերոջ`Յուրի Լուժկովի հետ: Այդ մասին հաղորդում է ք.Երեւանի քաղաքապետարանի` հասարակայնության հետ կապերի գխով բաժինը:Հանդիպման ընթացքում Գագիկ Բեգլարյանը նշել է, որ իր խնդիրը երկու քաղաքների միջեւ համագործակցության ասպարեզում ձեռք բերածը պահպանելն ու նոր, որոշակի ծրագրեր կյանքի կոչելն է: Ըստ Երեւանի քաղաքապետի` վերջին տարիներին, հիրավի, շատ բան է արվել, սակայն առկա է զգալի ներուժ եւ լայն ասպարեզ` ամենատարբեր բնագավառներում նոր ծրագրեր մշակելու եւ դրանք իրագործելու առումով: Հանդիպման արդյունքների հուշագիրն ստորագրելուց հետո Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը վստահություն է հայտնել, որ Երեւանի գործընկերոջ հետ իր բանակցություններն էլ ավելի կնպաստեն երկու մայրաքաղաքների հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետները շարունակելու են երկու մայրաքաղաքների միջեւ սերտ բարեկամությունը եւ այն ամրապնդելու են համագործակցության նոր ծրագրերով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |