Համահայկական հեռուստամարաթոն 2009-ից ստացված ողջ հասույթը կուղղվի Շուշիի զարգացմանը16 սեպտեմբերի 2009 - 20:14 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում Եւ Արցախում վարվող աշխատանքներին զուգահեռ ներկա պահին կատարվում են նաեւ համահայկական հեռուստամարաթոն 2009-ի նախապատրաստական աշխատանքները: Հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 26-ին», - այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: «Համահայկական հեռուստամարաթոն 2009-ից ստացված ողջ հասույթը կուղղվի Շուշի քաղաքի զարգացմանը», - ասաց նա:Նրա խոսքերով մշակվում է նաեւ միջոցների հայթայթման նոր ձեւ: Տարվում են նախապատրաստական աշխատանքներ բարեգործական ճաշկերույթի անցկացման ուղղությամբ, որը տեղի կունա Ռուսաստանում: Հիմնադրամի հիմնական աշխատանքներն ուղղված են ԼՂՀ-ում ծրագրերի իրականացմանը: Այստեղ կառուցվում եւ վերանորոգվում են 11 դպրոցներ, Շուշիում մասնակի լուծված է ջրամատակարարման խնդիրը: Տավուշի եւ Լոռվա մարզերում տարվում են աշխատանքներ, որոնք ուղղված են ոռոգման համակարգի զարգացմանը եւ դպրոցների շինարարությանը: Ամեն ամիս հիմնադրամի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ սկսվում են աշխատանքներ 2-3 ծրարգերի շուրջ: Պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք հայ - թուրքական հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումները ազդեցություն թողնել միջոցների հայթայթման վրա` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշեց «Հիմնադրամը չի հանդիսանում քաղաքական կառույց: Մենք փորձում ենք չենթարկվել քաղաքական ազդեցություններին: Կարեւոր չէ, թե ինչ քաղաքական հայացքներ ունի մարդը, կարեւոր է այն, որ հիմա Հայաստանն ու Արցախը մեզնից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեն: Հիմնադրամի միակ նպատակը մեր կյանքի բարելավումն է»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |