Հայաստանի սեղանի թենիսի կանանց հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթել է Կոսովոյի ներկայացուցիչներին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 16-ին Հայաստանի սեղանի թենիսի կանանց հավաքականն երրորդ դիվիզիոնի խմբային փուլի իր վերջին խաղն է անցկացրել: Հայ թենիսիստուհիներն երկրորդ անգամ հաղթեցին Կոսովոյի ներկայացուցիչներին 3:0 հաշվով եւ 2-րդ տեղը գրավեցին երրորդ դիվիզիոնի խմբում, առաջ թողնելով Նորվեգիայի հավաքականին:



Ի տարբերություն տղամարդկանց առաջնության, 3-րդ դիվիզիոնում ընդամենը մեկ խումբ կա, որտեղ ընդգրկվել են Հայաստանի, Նորվեգիայի ու Կոսովոյի թիմերը: Հայ թենիսիտուհիները խմբային փուլի երկու շրջանների ընթացքում (այսինքն, թիմերը հանդիպում են միյանց հետ երկու անգամ) երկու հաղթանակ են տարել եւ երկու անգամ զիջել են Նորվեգիայի թիմին 2:3 հաշվով:



Եվրոպայի հաջորդ առաջնությունում հայ թենիսիստուհիներն կընդգրկվեն 2-րդ դիվիզիոնի խմբում, քանի որ 2-րդ դիվիզիոնի երեք վատագույն հավաքականները կփոխարինեն 3-րդ խմբի երեք հաղթողներին:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---