Ալեքսանդր Սոտնիչենկո. Ռուսաստանը դեռեւս բան չունի առաջարկելու հարեւան երկրներին16 սեպտեմբերի 2009 - 20:25 AMT PanARMENIAN.Net - Հավանաբար, «Ռուսաստան նախագիծ» ծրագրի մասին տեղեկությունները բուն ամսագրի անձնական կարծիքն են: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն` մեկնաբանելով այն տեղեկությունները, որ տարածել է իտալական Limes ամսագիրն այն մասին, թե Պուտինն ու Մեդվեդեւը, հնարավոր է, մշակում են «Ռուսաստան նախագիծ» ծրագիրը: Ըստ նրա, հավանականություն կա, որ պարբերականը հայտնել է Արեւմուտքի ընդհանուր կարծիքը Ռուսաստանի մասին: Ժամանակին Ռուսաստանը կայսրություն էր, որի շուրջ միավորվում էին տարածաշրջանի բոլոր երկրները: Այժմ նրանից նույնն են սպասում»,-ասել է ռուս արեւելագետը: «Այժմ Ռուսաստանը չի կարող հարեւան երկրներին առաջարկել միավորման գաղափարախոսություն, այնպես որ առայժմ նման նախագիծը հնարավոր չէ»,-ասել է Ալեքսանդր Սոտնիչենկոն, նշելով, որ մեծ դեր են կատարում նաեւ Մոսկվայի ներկա հարաբերությունները հարեւան երկրների հետ: Ռուսաստանն այժմ բավական լարված հարաբերություններ ունի Բելառուսի հետ, փոխվել է նաեւ վերաբերմունքը Ուկրաինայի հանդեպ: Իտալական Limes ամսագիրը տեղեկություններ է տարածել, որ Պուտինն ու Մեդվեդեւը, հնարավոր է, մշակում են «Ռուսաստան նախագիծ« ծրագիրը: Ըստ ամսագրի, որը մասնագիտանում է աշխարհաքաղաքականության վրա, նախագիծն ենթադրում է առանձին տարածքների վերականգնում ՌԴ կազմում` Մերձդնեստրի, Հարավ-Արեւելյան Ուկրաինայի եւ Ղրղզստանի: Նախագծում գաղափար կա «Ռուսական միության» ստեղծման վերաբերյալ` Բելառուսի, Կենտրոնական Ուկրաինայի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի, Ղազախստանի ու Տաջիկստանի մասնակցությամբ, նաեւ ռազմական դաշինքի կնքում Ուզբեկստանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |