Կառավարության ժամանակավոր հանձնաժողովի հետեւությունները հիմնված են փաստերի բազմակողմանի ուսումնասիրության վրա16 սեպտեմբերի 2009 - 23:04 AMT PanARMENIAN.Net - «2008 թ-ի մարտի 1-ի իրադարձությունների կառավարության ժամանակավոր հանձնաժողովը հիմք ընդունեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը եւ միջազգային կազմակերպությունների տրամադրած տեղեկատվությունը»,- լրագրողներին ասաց ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:Նրա խոսքերով կա եւ ուրիշ տեսակատ` հանձնաժողովի կողմից չկար հավասարակշռված մոտեցում: «Հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ մարտի 1-ին դեպքերի քննության համար իրավապահ մարմինների կողմից նախատեսված էր անցկացնել օպերատիվ քննչական աշխատանք: Դրա փոխարեն քայլեր էին ձեռնարկվել, որոնք ուղղված էին զանգվածային միջոցառումների կասեցմանը, այսինքն կար մի որոշում, որը մնաց թղթի վրա, իսկ իրականում արվեց մի ուրիշ բան»,-ընդգծեց Մինասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |