ԵՄ, ԱՄՆ եւ ՌԴ դիրքորոշումն արցախյան խնդրի կարգավորման շուրջ համընկնում է ՀՀ դիրքորոշման հետ16 սեպտեմբերի 2009 - 23:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյան, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի ԼՂՀ խնդրի առնչությամբ ՄԱԿ-ի վերջին ադրբեջանամետ բանաձեւից հետ Հայաստանի կողմից ձեռնարկած գործողությունների մասին հարցին, նշել է, որ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը տվյալ հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի երկրների ներկայացուցիչների շրջանում ՀՀ ԱԳՆ կողմից նախապատրաստված համապարփակ փաստաթուղթ է տարածել:Նա նաեւ հաղորդել է, որ այդ հարցի շուրջ Հայաստանի ԱԳՆ-ը դրական պատասխաններ է ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ԵՄ երկրների արտգործնախարարների կողմից: Նալբանդյանի կարծիքով, բոլոր վերոհիշյալ փաստերը խոսում են այն մասն, որ ԵՄ, ԱՄՆ եւ ՌԴ դիրքորոշումը համընկնում է ՀՀ դիրքորոշման հետ այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի երեք հայտնի միջազգային սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են ուժ չկիրառելու, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները: Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին, նախարարը նշել է, որ այդ փաստաթուղթը Հայաստանի «միակ հույսը» չէ, այն պարզապես որպես հիմք է վերցվել Ադրբեջանի հետ բանակցությունների համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |