Հայ - թուրքական սահմանի բացումով հայկական ապրանքների փոխադրման ծախսերը կնվազեն16 սեպտեմբերի 2009 - 23:16 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի այն հարցին, թե որքանով է նպատակահարմար հայ - թուրքական սահմանի բացումը` ասաց, որ նման տիպի քննարկումներ եւ հետազոտություններ շատ են իրականացվել նաեւ արտասահմանյան փորձագետների եւ միջազգային այնպիսի կառույցների կողմից, ինչպիսին է Համաշխարհային բանկը: Նա նաեւ նշեց, որ սահմանների բացումը եւ առեւտրա-տնտեսական կապերի հաստատումը բխում է Հայաստանի եւ Թուրքիայի շահերից: «Վերջիվերջո 21րդ դարում փակ սահմանները եւ բնականոն առեւտրա-տնտեսական հարաբերությունների բացակայությունը հարեւան երկրների միջեւ անհեթեթություն են», - ընդգծեց նախարարը: Նրա խոսքերով, սահմանների բացումը դրականորեն կանդրադառնա եւ' Հայաստանի, եւ' Թուրքիայի տնտեսությունների վրա, մասնավորապես` հայկական ապրանքների փոխադրման ծախսերը կտրուկ կնվազեն, ինչը թույլ կտա հայ արտադրողներին ընդլայնել շուկան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |