ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կհամագործակցի «Կասպերսկու Լաբորատորիայի» հետ16 սեպտեմբերի 2009 - 23:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց «Կասպերսկու Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու եւ «Սոֆթ Լայն» ընկերության գլխավոր տնօրեն Ռուսլան Բելոուսովի գլխավորած պատվիրակություններին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Հայաստանում եւ Կասպերսկու Լաբորատորիայի հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները: Նախարարը, ողջունելով հյուրերին, նշեց, որ Կասպերսկու Լաբորատորիայի` կրթության ոլորտում իրականացրած ծրագրերը, որոնք հայտնի են աշխարհում եւ բավականին արդյունավետ են, տարածում են ստացել նաեւ Հայաստանում: «21-րդ դարում համակարգչային գիտելիքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետումը ոչ թե մասնագիտական բնույթի պետք է լինի, այլ համատարած, համընդհանուր եւ հասարակության մեջ առանձնահատուկ ուշադրության արժանանա»,-նշեց Ա. Աշոտյանը: Հասարակության համակարգչային գիտելիքների բարձրացման խնդիրը պետք է դրվի հանրակրթական դպրոցից, եւ նախարարությունն այդ ուղղությամբ այսօր էլ աշխատում է խոշոր բիզնես կառույցների, մասնավորապես Մայքրոսոֆթ ընկերության եւ այլ կազմակերպությունների հետ եւ պատրաստ է նույն մեխանիզմներով աշխատել նաեւ ապագայում այլ կառույցների հետ, եթե, իհարկե, այդ ամենը բիզնեսի սոցիալական պատասխանատվության շրջանակում է: Եվգենի Կասպերսկին ներկայացրեց, որ ընկերության գործունեությունը հիմնականում երեք ուղղությամբ է` բիզնես, ուսուցում եւ տեղեկատվական անվտանգություն: Վերջինիս հետ կապված` ընկերությունը համագործակցում է աշխարհի տարբեր երկրների հետ: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում հիմնական գործընկերը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է, որի հետ իրականացվում են համատեղ ծրագրեր: Նշվեց, որ հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կիրականացվեն նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անվտանգության հարցերի վերաբերյալ դասընթացներ, կկազմակերպվեն սեմինարներ, կոնֆերանսներ եւ մրցույթներ: «Համակարգչային գիտելիքների, տեղեկատվական անվտանգության բարձրացման տեսանկյունից ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ավելի հաստատ նայել ապագային: Համապատասխան առաջարկությունների դեպքում նախարարությունը պատրաստ է հանրակրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնել ներկայացված կրթական ծրագրերի փաթեթները, եթե դրանք, իհարկե, համապատասխանում են մեր կրթական չափորոշիչներին»,- հավաստիացրեց նախարարը: Հանդիպման ավարտին քննարկվեցին նաեւ արտոնագրված հակավիրուսային պաշտպանության միջոցների ներդրմանը , «Սոֆթ Լայն» ընկերության գործունեությանը եւ ուսումնական նոր ծրագրերին վերաբերող հարցեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |