ՀՅ Դաշնակցությունն առաջարկում է սկսել լրացուցիչ քննություն 2008 թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ16 սեպտեմբերի 2009 - 23:32 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության կուսակցությունը ներկայացրեց իր հատուկ կարծիքը ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, որի մեջ իր անհամաձայնությունը արտահայտեց երեք հարցերի վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՅԴ ընտրված պատգամավոր Արծվիկ Մինասյանը:«Մենք համաձայն չենք այն միանշանակ գնահատականով, որ ՀՀ իրավապահ մարմինների գործողությունները օրենքի շրջանակներում էին, քանի որ նրանց կողմից ոչ համաչափ ուժ կիրառվեց ցուցարարների նկատմամաբ, առանձին դեպքերում օրենքի շրջանակներից դուրս: Երկրորդ մեր առարկությունը առնչվում է նրան, որ հանձնաժողովի զեկույցը պետք է ուշադրություն դարձներ քննության ժամանակ թույլ տված բացթողումների վրա: Ելնելով դրանից, մենք չենք կարծում, որ նախաքննությունը համապատասխանում էր անկողմնակալության եւ հուսալիության չափանիշներին»,- ասաց Մինասյան: Ինչ վերաբերվում է երրորդ առարկությանը, ապա պատգամավորը նշեց, որ մինչեւ չբացահայտվեն զոհվածների մահվան հանգամանքները եւ չնշվեն մեղավորների անունները, անհրաժեշտ է սկսել լրացուցիչ քննություն այդ հարցերը լուծելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |