ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Արձանագրությունների վավերացման առնչությամբ խորհրդարանական լսումներին17 սեպտեմբերի 2009 - 00:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ՀՅԴ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի այն հարցին, թե արդյոք ԱԳՆ ղեկավարը ծանոթ է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններում Դաշնակցության առաջարկած փոփոխություններին, հաստատել է Արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցելու իր պատրաստակամությունը:Նալբանդյանն ընդգծել է, որ ինքն արդեն ծանոթացել է Դաշնակցության առաջարկություններին: «Հայաստանն ու Թուրքիան արդեն բանակցություններ են վարել Արձանագրությունների կազման շուրջ, եւ տարօրինակ կլինի, եթե հայկական կողմը, այդ փաստաթղթերի նախնական ստորագրումից հետո, հանդես գա համաձայնագրերի տեքստում փոփոխություններ կատարելու առաջարկով: Մի կարծեք, որ դիվանագիտական բանակցությունները թենիսի խաղ են պատի հետ», - ասել է Նալբանդյանը: Ինչ վերաբերում է Վրաստան պատգամավոր Շիրակ Թորոսյանին մուտք գործել չթույլատրելուն, նախարարը նշել է, որ այդ հարցը գտնվում է վրացական կողմի հետ քննարկման գործընթացում, եւ Վրաստանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ այդ խնդիրը: «Ես չեմ կարծում, որ կա մի հարց, որը մենք չենք կարող լուծել Վրաստանի հետ բանակցությունների ճանապարհով», - ընդգծել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |