Ժոզե Մանուել Բառոզոն վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ժոզե Մանուել Բառոզոն վերընտրվել է Եվրահանձնաժողովի նախագահ պաշտոնում: Նորընտիր Եվրախորհրդարանի պատգամավորները նրա օգտին տվեցին 382 ձայն, 219-ը դեմ քվեարկեցին, 117-ը ձեռնպահ մնացին:



Բառոզոն շնորհակալություն հայտնեց Եվրախորհրդարանի պատգամավորներին վերընտրման համար, նշելով, որ կշարունակի հետեւել ընտրված ճանապարհին, որը ուղված է Լիսաբոնի համաձայնության վավերացմանը: Նա նաեւ նշեց, որ Բրյուսելի կառավարող ապարատը ջանքեր կգործադրի այնպիսի օրենքներ ընդունելու համար, որոնք կբարելավեն մոտ կես միլիարդ եվրոպացիների կյանքը ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում:
 Ուշագրավ
---