Սինգապուրի տնտեսական «հրաշքի» հեղինակը հանդիպում կունենա հայ գործարարների հետ17 սեպտեմբերի 2009 - 00:57 AMT PanARMENIAN.Net - Ս.թ. սեպտեմբերի 17-19-ը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն : Այցը տեղի կունենա ՀՀ ազգային մրցունակության խորհրդի աջակցությամբ: Այցի ընթացքում Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուն հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Սինգապուրի ավագ նախարարը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ: Լի Կուան Յուն կմասնակցի ՀՀ ազգային մրցունակության խորհրդի նիստին, որը կվարի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նախատեսված է նաեւ Լիան Կուան Յուի հանդիպումը հայ գործարարների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |