Հրանտ Դինքի անվան մրցանակ ստացել են թուրք եւ իսրայելացի լրագրողներ

PanARMENIAN.Net - Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի անվան մրցանակի ամենամյա հանձնման արարողությունը: Այս տարի մրցանակի արժանացել են թուրքական Taraf թերթի լրագրող Ալփեր Գորմուշը եւ իսրայելացի լրագրող Ամիր Հասինը: Ինչպես գրում է Taraf թերթը, արարողության ժամանակ ելույթ են ունեցել Հրանտ Դինքի հիմնադրամի մրցանակների գծով կոմիտեի նախագահ Ալի Բայրամօղլուն եւ Հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը:



Միջոցառմանը ներկա էին պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսը, Քրդական ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Աքեն Բիրդալը, ԵՄ ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, որոնց թվում հայտնի ջազ-ֆոլկ երաժիշտ Արտո Թունջբոյաջանը, որը ելույթ է ունեցել «Եղբայր թուրքեր» խմբի հետ:



Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում ազգայնական Օգյուն Սամաստի կողմից: Անցյալ տարի մրցանակը հանձնվել էր հրատարակիչ եւ հրապարակախոս Ռագիփ Զարաքոլուն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---