Հայաստանում խորհրդակցություններ են սկսվել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ17 սեպտեմբերի 2009 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Երեւանում անցնում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ: Խորհրդակցությունների թեման Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններն են, մասնավորապես, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ: Խորհրդակցություններին մասնակցում է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Օգոստոսի 31-ին հրապարակվեց Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ ՀՀ եւ Թուրքիայի ԱԳՆ-ների կնքած համաձայնագիրը հարաբերությունների կարգավորման մասին: Ձեռք բերված համաձայնության մասին հայտարարությունը հրապարակվեց 2009թ. ապրիլի 23-ին: Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ 1993թ. ի նշան համերաշխության Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության հարցում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |