Հայաստանը գիտի, թե ինչում են կայանում բոլոր երկրների շահերը, բացի սեփականից17 սեպտեմբերի 2009 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Մենք պետք է շնորհակալ լինենք ԱՄՆ-ին հայ-թուրքական հարաբերություններում նրա ակտիվ մասնակցության համար, եվրոպական հանրությանը` օժանդակության եւ Ռուսաստանին` երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման նկատմամբ դրական վերաբերմունքի համար: Բայց դա ընդամենը երրորդ կողմի դիրքորոշումն է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:«Ըստ իս, Մոսկվան շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում, եւ գիտի, թե ինչպես պաշտպանել սեփական շահերը: Մենք վատ սովորություն ունենք. Ռուսաստանին սովորեցնել, թե ինչում են կայանում նրա շահերը»,- ասել է Մելիքյանը: Նա ավելացրել է, որ դա, երեւի, Հայաստանի ամենաթույլ տեղն է. նա շատ լավ գիտի, թե ինչում են կայանում բոլոր հարեւան երկրների շահերը, բացի սեփականից: «Մենք չգիտենք, թե ինչպես ձեւակերպենք մեր շահերը, էլ չեմ ասում դրանք պաշտպանելու մասին»,- նշել է Արման Մելիքյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |