Ֆինանսական հաշվետվությունների միջազգային չափանիշները թարգմանվել են հայերեն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի» ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը:



Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները թարգմանվել եւ խմբագրվել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի» (ՖՀԶԾ) աջակցությամբ ՀՀ հաշվապահական հաշվառման ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ներդնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները (International Financial Reporting Standards):



Միջոցառմանը ներկաէինեւողջույնի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ ֆինանսների նախարարՏիգրան Դավթյանը եւԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնտեսական բաժնի ղեկավար Դեյվիդ Հալլը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---