Սերժ Սարգսյանն ամեն դեպքում մեկնելու՞ է Թուրքիա17 սեպտեմբերի 2009 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 13-ին երկու երկրների արտգործնախարարների կողմից: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինի խոսքով, Արձանագրություններն իսկապես կարող են ստորագրվել ֆուտբոլային հանդիպումից առաջ, որը կկայանա Բուրսայում հոկտեմբերի 14-ին, հաղորդում է AFP-ն:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, «Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայ-թուրքական Արձանագրությունների հետ կապված բոլոր գործողությունների մասին ճիշտ ժամանակին կհաղորդի»: Այդ միջոցին, ինչպես հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ամեն դեպքում մեկնելու է Թուրքիա` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Ավելի վաղ պետության ղեկավարը հայտարարել էր, որ չի մեկնի Թուրքիա, եթե սահմանը բաց չլինի կամ եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |