Մարտի 1-ի գործով դատավարություններին մասնակցած բոլոր անձինք ցուցարարների ճնշմանն են ենթարկվել17 սեպտեմբերի 2009 - 20:51 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավար, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին, հայտնել է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ դատավարությունների վրա մեծապես ազդել են անցկացված ցույցերն այն դատարանների շենքերի դիմաց, որտեղ ընթանում էին դատական լսումները:«Դատավարության բոլոր մասնակիցները, դատավորները, դատախազները, վկաները ճնշման զոհն են դարձել: Եթե որեւէ մեկը մեղադրյալների կողմնակիցներին դուր չեկող ցուցմունքներ էր տալիս, ապա դահլիճից նրանց հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ էին հնչում»,- նշել է Նիկոյանը` ընդգծելով, որ եթե այդ ճնշումը չլիներ, ապա դատավճիռները կարող էին փոքր-ինչ այլ լինել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |