Երկրում կատարվող բոլոր իրադարձությունների համար պատասխանատվություն են կրում ՀՀ իշխանությունները17 սեպտեմբերի 2009 - 23:18 AMT PanARMENIAN.Net - «Այն հարցին թե ով է մեղավոր մարտի 1-ի իրադարձությունների մեջ եւ ով է պատասխանատվություն կրելու այդ ողբերկական դեպքերի համար, պետք է նշել, որ բոլոր իրադարձությունների համար պատասխանատվություն են կրում ՀՀ իշխանությունները», -այսօրվա խորհրդարանական արտահերթ նիստում 2008թ. մարտի 1-ի դեպքերի ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի քննարկմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:Նրա խոսքերով պետք է տարբերել «մեղավոր» եւ «պատասխանատվություն կրել» հասկացությունները, քանի որ դրանք տարբեր կատեգորիաներ են: Պատասխանատվություն է կրում իհարկե Հայաստանի ղեկավարությունը, իսկ կատարվածի մեղավորներն են նրանք, ովքեր ամիսներ շարունակ հասարակության մեջ քաղաքական մերժողականության գաղափարներ էին տարածում: « Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները չէին լինի, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը դրական արձագանքեր Սերժ Սարգսյանի համագործակցության կանչին»,- ընդգծեց Շարմազանովը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |