Անկարան կարող է օգտագործել ընդդիմության դժգոհությունն Արձանագրությունների վավերացման ձգձգման համար18 սեպտեմբերի 2009 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը միանշանակ չի ընկալվում ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Թուրքիայի քաղաքական ուժերն իրենց մոտեցումներն են հայտնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, ելնելով այն գաղափարախոսությունից, որով ղեկավարվում է տվյալ կուսակցությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն արդեն հանդիպումներ է ունեցել երկրի որոշ քաղաքական գործիչների հետ: Արդյունքում պարզ դարձավ, որ այդ կուսակցությունների առաջնորդները հիմնականում բացասաբար են վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը»,-ասել է թուրքագետը: Ըստ Ռ.Մելքոնյանի, Թուրքիայի ղեկավարությունն արդեն կուլիսների ետեւում մշակում է հաջորդ սցենարը` օգտագործել քաղաքական ուժերի եւ հանրության դժգոհությունը հայ-թուրքական արձանագրությունների հարցում, ձգձգելու համար այս փաստաթղթերի վավերացումը Թուրքիայի խորհրդարանում: «Անկարան կարող է ձգձգել վավերացման գործընթացն այնքան ժամանակ, մինչեւ որ ղարաբաղյան գործընթացում ինչ-որ առաջխաղացում գրանցվի Բաքվի օգտին: Իշխող ԱԶԿ կուսակցությունը մեծամասնություն է կազմում խորհրդարանում եւ վավերացման համար խնդիրներ պետք է որ չլինեն: Սակայն ես չեմ բացառում, որ ԱԶԿ-ի որոշ ներկայացուցիչներ միտումնավոր կերպով կարող են կոշտ ելույթներ ունենալ խորհրդարանում, խոչընդոտելու համար վավերացմանը»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |