Հայաստանի իշխանությունները վերադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակին18 սեպտեմբերի 2009 - 23:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները վերադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակին: Այս կարծիքն այսօր կայացած հանրահավաքում արտահայտել է Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:Խոսելով Մադրիդյան սկզբունքներից` ՀԱԿ-ի առաջնորդը կանգ է առել դրանցից երեքի վրա. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում, , ԼՂՀ Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխիքներ: ՀԱԿ-ի առաջնորդը գտնում է, որ Մադրիդյան սկզբունքներում պետք է ամրագրվեր ցամաքային կապի դրույթը, որպես այն զիջումների պատասխան, որոնց համաձայնվել էր Հայաստանը: ԼՂՀ հինգ շրջանների վերադարձը տեղ է գտել այդ սկզբունքներում, իսկ Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ ցամաքային կապի դրույթը բացակայում է, նշեց Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ի առաջնորդը հստակեցված չի համարում նաեւ ԼՂՀ կարգավիճակի սահմանումը կամարտահայտության միջոցով, ընդգծելով, որ դա շատ հարաբերական հասկացություն է, որը կարելի է ընկալել տարբեր ձեւերով. սկսած հանրաքվեից, մինչեւ ԼՂՀ նախագահի ստորագրություն: Անդրադառնալով ԼՂՀ անվտանգության միջազգային երաշխիքների հարցին, ՀԱԿ առաջնորդը չբացառեց, որ տարածաշրջան խաղաղապահ ուժեր ուղարկելու փոխարեն, կարողն են ուղարկվել երկու հազար դիտորդներ, որոնք ի զորու չեն լինի իրականացնել խաղաղապահ առաքելություն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |