Թուրքիան ավելացրեց ամերիկյան Chinook ուղղաթիռների պատվերը21 սեպտեմբերի 2009 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ռազմական վարչությունը ավելացրեց ամերիկյան ռազմափոխադրամիջոցային CH-47F Chinook ուղղաթիռների պահանջը 10-ից 14-ը: Մեքենաների հավելյալ հայտերը Թուրքիայի Պաշտպանության արդյունաբերության քարտուղարությունը ստացել էր հատուկ ստորաբաժանումներից: 2009 թ-ի օգոստոսին Թուրքիայի ներկայացուցիչները այցելեցին Ֆիլադելֆիայում Boeing-ի արտադրամասը, որպեսզի մասնակցեն այդ ուղղաթիռների փորձարկումներին: Ամերիկյան կողմը արդեն ստացել է Անկարայից գրավոր պահանջը խմբաքանակը ավելացնելու համար, իսկ համապատասխան պայմանագրի ստորագրումը նախատեսված է 2010 թ-ի կեսերին: Ուղղաթիռները կմատակարարվեն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Foreign Military Sales ծրագրի շրջանակներում, հաղորդում է Lenta.ru-ն: 2005 թ-ի մայիսին Թուրքիան սկսել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ բանակային ավիացիայի համար մոտ 500 մլն. դոլար արժեքով ռազմափոխադրամիջոցային ուղղաթիռներ գնելու վերաբերյալ: Ավելի վաղ, որպես այլընտրանք CH-47F-ին քննարկվում էին Մի-26T եւ CH-53, սակայն երկու անգամ անցկացրած միջազգային մրցույթները արգելվեցին նախատեսված արժեքի լիմիտների գերազանցման պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |