Հայաստանին եւ Ուկրաինային բարեկամական հարաբերություններ են կապում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշվում է, որ երկրների միջեւ զգալի առաջընթաց է արձանագրվել անկախության տասնութ տարիների ընթացքում, քանի որ երկկողմ հարաբերությունները կառուցվել են գործընկերության, բարիդրացիության եւ փոխհարգանքի սկզբունքներով:



«Վստահ եմ, որ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերություները խորացնելու երկուստեք ցանկությունը նոր հնարավորություններ է բացում, մեր ժողովուրդների շահերից ելնելով, փոխշահավետ համագործակցության հեռանկարային զարգացման համար: Օգտվելով առիթից, հարգելի պարոն Սարգսյան, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն եւ հաջողություն Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բարեկամական հայ ժողովրդին` խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում»,- ասել է Վիկտոր Յուշչենկոն, հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---