Գագիկ Հարությունյանն ընտրվել է «Իրավաբանների համահայկական ընկերակցության» համակարգող21 սեպտեմբերի 2009 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքի նախարարությաննախաձեռնած Իրավաբանների առաջին համահայկական համաժողովի մասնակիցները հանդիպել են ՀՀ ՍահմանադրականԴատարանինախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի հետ: Քննարկվելիք թեման էր` «Իրավաբանների համահայկական ընկերակցության ստեղծման սկզբունքներն ու գործունեության կարգը եւ կազմակերպական հարցեր»-ը: ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը համաժողովն անվանեց հրաշալի միջոցառում` աշխարհասփյուռ հայ իրավաբաններին հանդիպման հնարավորություն ընձեռելու, նրանց հետ մասնագիտական փոխպայմանավորվածություններ ձեռք բերելու առումով: Սեպտեմբերի 20-ին համաժողովի մասնակիցները հանդիպեցին ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հետ: Հանդիպման շրջանակներում նախարարը ներկայացրեց քրեակատարողական համակարգի զարգացման փուլերը, գործունեության կատարելագործման խնդիրներն ու լուծման ուղիները: Երկօրյա աշխատանքների արդյունքում մասնակիցները մշակեցին «Իրավաբանականհամահայկական ընկերակցություն» նորաստեղծհասարակականկազմակերպության կանոնադրությունը, ստեղծվեց հիմնադիր ժողով, հստակեցվեց անդամակից երկրների անդամակցության կարգը, հաստատվեցին անդամակից իրավաբանները, որպես Խորհրդի համակարգող ընտրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գ.Հարությունյանը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |