«ՀայՖեստ» ութօրյա թատերական փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին Երեւանում22 սեպտեմբերի 2009 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-8 Երեւանում Հայաստանի նախագահի հովանավորությամբ եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «ՀայՖեստ» յոթերորդ թատերական փառատոնը:Փառատոնին կմասնակցեն 33 թատրոններ 22 երկրներից, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Իսլանդիայից, Ֆրանսիայից, Ղազախստանից, Սլովենիայից, Լեհաստանից, Իրանից եւ այլն: Փառատոնի շրջանակներում երեւանյան 16 թատերական բեմերում կցուցադրվի 50 ներկայացում: «Հայ Ֆեստի» կազմակերպիչները երեւանյան հանդիսատեսին հնարավորություն կընձեռեն տեսնելու աշխարհի հայտնի թատրոնների ներկայացումները` Ֆիլիպ Ժանտի Թատրոն (Ֆրանսիա), Տրիքստեր (Շվեյցարիա), Կրեդո (Բուլղարիա): Փառատոնին, բացի դրանից, կմասնակցեն հայտնի միջազգային թատերական փորձագետներ` Նոել Վիտսը, Պիտ Բրուքսը Գեղարվեստի լոնդոնյան համալսարանից, Յանա Պրեկովան թատերական ու բեմական գեղանկարչության Պրահայի կվադրեինալեից, Դավիթ Բուրմանը` ԿուկԱրտ պետերբուրգյան փառատոնի տնօրենը: Այս տարի «Հայ Ֆեստ» փառատոնը կբացի բուլղարական Կրեդո թատրոնը «Շինել» բեմադրությամբ` ըստ Նիկոլայ Գոգոլի համանուն ստեղծագործության: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |