«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը ներողություն է հայցել ՀՀ նախագահից22 սեպտեմբերի 2009 - 16:41 AMT PanARMENIAN.Net - «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը խոստովանել է իր անփութությունը «Երեւան` հարազատությունը հիշող» հոդվածի հետ կապված, որը հրապարակվել էր սեպտեմբերի 21-ին եւ նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 18-ամյակին: Հոդվածը ներկայացված էր որպես էքսկլյուզիվ հարցազրույց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:«Իրականում Հայաստանի նախագահը հարցազրույց չի տվել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին: Հերթապահ խմբագրի մեղքով հրապարակվել է մի հոդված, որը ենթակա չէր տպագրության: Արդյունքում հոդվածում օգտագործվել են սխալ մեկնաբանված դրվագներ Հայաստանի նախագահի խոսքից, ներառյալ հիպոթետիկ հարցեր, որոնք նրան չեն հասցեագրվել»,- «Ինտերֆաքսին» է հայտնել «ՄԿ» գլխավոր խմբագրի տեղակալ Վադիմ Պոեգլին: «ՄԿ» խմբագրությունը ներողություն է հայտնում: Մեղավորները պատժված են: «ՄԿ» եւս մեկ անգամ շնորհավորում է Նախագահին եւ ողջ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ: Հուսով ենք, որ մեր անմիտ սխալը չի մռայլեցնի տոնը»,- նշել է Պոեգլին` ավելացնելով, որ այդ ներողությունները կհրապարակվեն հաջորդ օրվա թերթում` սեպտեմբերի 23-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |