Հայ-ռուսական հարաբերություններն ակտիվ են

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էՀայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:



Շնորհավորելով դեսպանին` մերերկրումիր դիվանագիտական առաքելությունն սկսելուկապակցությամբ, վարչապետըվստահություն էհայտնել, որ նրագործունեությունը կնպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացմանն ու շարունակական ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը մասնավորապես կարեւորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում նկատվող ակտիվությունն ու զարգացումների միտումները:



Հանդիպման ընթացքումքննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձ է կատարվել գործածար կապերի ամրապնդմանը, հնարավոր համագործակցության խորացմանը տնտեսության մի շարք ոլորտներում, ինչպես նաեւ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---