ԻՐԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԵՆՑ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հայերը, որոնք ապրում են Իրանում եւ, մասնավորապես, Իրանի Արեւմտյան Ադրբեջան նահանգում, քննադատել են Իսրայելի գործողությունները եւ իրենց համերաշխությունը հայտնել պաղեստինցիներին: Թեհրանում անցկացված ցույցին նրանք պահանջել են Իսրայելից դադարեցնել ոտնձգությունը Պաղեստինի դեմ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Թեհրան Թայմս» թերթը, Իրանի հայերը ողջունել են Պաղեստինին աջակցելու պաշտոնական Թեհրանի ջանքերը: Այսպիսով, նրանք ցույց են տվել, որ համակարծիք են Իսրայելի գործողությունները մեղադրող Իրանի իշխանություններին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---