Beeline-ի համար սկզբունքորեն կարեւոր է նվաճել Հայաստանի ինտերնետային շուկայի մեծագույն մասը22 սեպտեմբերի 2009 - 19:00 AMT PanARMENIAN.Net - «ՎիմպելԿոմ» ԲԲԸ (առեւտրային ապրանքանիշը Beeline) գլխավոր եւ գործադիր տնօրեններ Ալեքսանդր Տորբախովը եւ Բորիս Նեմշիչը այցելեցին անցյալ շաբաթ Հյուսիսային պողոտայում բացված Beeline ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակ:Իր ողջույնի խոսքում «ՎիմպելԿոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տորբախովը նշեց, որ «Beeline»-ի համար սկզբունքորեն կարեւոր է նվաճել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի մեծագույն մասը` առաջին հերթին ինտերնետի շուկան: Ալեքսանդր Տորբախովը նաեւ հույս է հայտնել, որ Հայաստնաի ղեկավարությունը կաջակցի իրենց ընկերությանը` նշելով, որ ընկերությունը Հայաստանի տարածքում ներկայացնում է ռուսական բիզնեսը: «Մենք հուսով ենք, որ մեզ` որպես Ռուսաստանից ռազմավարական ներդրողի, կցուցաբերվի մաքսիմալ աջակցություն մեր գործողություններում», - ասաց Տորբախովը: Իր հերթին Բորիս Նեմշիչը խոստացավ զարգացնել հեռահաղորդակցության հայաստանյան շուկան` հասցնելով այն լավագույն վիճակի: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |