ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին տնտեսական գործառնությունների հանձնաժողովը լսել է այն միջոցների մասին հարցը, որոնք պետք է տրամադրվեն Լեռնային Ղարաբաղին որպես օգնություն: Նիստի ընթացքում կոնգրեսի հայկական խմբի համանախագահ Ջո Քոլենբերգը դիմել է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության ղեկավարությանը` կոչ անելով կատարել օրենսդիրների որոշումը եւ Ղարաբաղին հատկացնել հաստատված օգնության ծավալի մնացորդը: Հիշեցնենք, որ կոնգրեսի կողմից հաստատված 20 միլիոն դոլարից Ստեփանակերտ է հասել ընդամենը 15,8 միլիոնը: Զարգացման միջազգային գործակալության ղեկավարության ներկայացուցիչները խոստացել են ուսումնասիրել ստեղծված իրավիճակը եւ հաշվետու լինել օրենսդիրների առջեւ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---