Բելառուսում նշել են Հայաստանի Անկախության օրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին Մինսկում Հայաստանի դեսպանության աջակցությամբ կայացավ Բելառուսի Ազգային պետական հեռուստառադիոընկերության սիմֆոնիկ նվագախմբի համերգը` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 18-րդ տարելիցին:



Հաջորդ օրը` սեպտեմբերի 19-ին Բելառուսի մամուլի ազգային կենտրոնում կայացավ Բելառուսում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի մամուլի ասուլիսը: Բացման խոսքում եւ հնչած բազմաթիվ հարցերին ի պատասխան ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի անկախության 18 տարիների անցած ուղին, երկրի ներքաղաքական զարգացումները, տնտեսական կացությունը, հայ-բելառուսական հարաբերություններում հաստատված բարեկամական մթնոլորտը եւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ներկայիս ծավալներն ու դրանց աճի նախադրյալները:





Նույն օրը Բելառուսի արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի ընկերության, Մինսկի քաղաքային «Հայաստան» մշակութա-լուսավորչական ընկերության եւ ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով արտասահմանյան երկրների հետ բարեկամության տանը անցկացվեց հանդիսավոր երեկո` նվիրված Հայաստանի անկախության 18-րդ տարելիցին: Երեկոյին ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Օլեգ Եսայան: Ներկաների թվում էին Բելառուսի արվեստի անվանի գործիչներ, բելառուսահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները, ՀՀ դեսպանության դիվանագետները:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---