Հայաստանում տրանսպորտային անվտանգության ազգային ռազմավարություն է մշակվում22 սեպտեմբերի 2009 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Տրանսպորտային անվտանգությանհամակարգի ազգային ռազմավարության մշակման աշխատանքային խումբը սեպտեմբերի 22-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:Ռազմավարության մշակումը եւ հաստատումը սահմանված է «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ» եւ «Հայաստան-Եվրամիություն» համագործակցության ծրագրով: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ ռազմավարության ընդունումն օժտված է բացառիկ կարեւոր քաղաքական եւ տնտեսական նշանակությամբ` հաշվի առնելով թե' տարածաշրջանային վերջին զարգացումները, թե' Իրան-Հայաստան ավտոմայրուղու եւ երկաթգծի կառուցման տեսականը: Տրանսպորտային անվատանգության ազգային ռազմավարության նպատակը ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների համակարգերի անվտանգության բարձր մակարդակի ապահովումն է, նոր տրանսպորտային տարածաշրջանային ենթակառուցվածքների հուսալիության բարձրացումը, ինչպես նաեւ` միջազգային չափանիշներին համապատասխան տրանսպորտային անվտանգության համակարգի ձեւավորումը: Նիստում որոշվել է ռազմավարության նախագիծը մարտ ամսին ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը, որից հետո համաձայն Հայաստան-Եվրամիություն համագործակցության ծրագրի, կառավարությունը կիրականացնի հնգամյա միջոցառումների ծրագիր, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |